Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասին
Քաղաքականություն

Փաշինյանն ապակողմնորոշում է՝ «Ինֆոքոմի» հետաքննությունը վերագրելով «իրենց» թափանցիկ գործելաոճին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ինֆոքոմի» հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների թեմայով։ Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ տեսել է հրապարակումը, կուսակցության ներսում քննարկում են այն և մտադիր են «պարզաբանել, թե հասկանալ՝ ինչի մասին է խոսքը կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։

Արձագանքելով պատասխանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել կուսակցության ֆինանսական թափանցիկությունը. «Հիմա Դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»։

Փաշինյանը պատասխանեց. «Բա որ թափանցիկություն չենք ապահովել, այդքան բան Դուք որտեղի՞ց գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում»։

Դահլիճից Փաշինյանին հուշեցին, որ տեղեկությունը ոչ թե պետական մարմինների պաշտոնական կայքերից է վերցված, այլ իրենք են տրամադրել՝ ի պատասխան «Ինֆոքոմի» հարցմանը։ Փաշինյանը նշեց, որ նույնիսկ առանց իրենց պատասխանի էլ «Ազդարար» կայքում այդ տեղեկությունները հրապարակվում են. «Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։ Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք այդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում է թափանցիկությունը լիարժեք ապահովված է։ Ուրիշ բան՝ հիմա այդ թափանցիկությունը ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք։ Ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերը ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»։

Քանի որ Հայաստանի վարչապետը ԱԺ ամբիոնից լրագրողական աշխատանքը վերագրում է «իրենց» թափանցիկ գործելակերպին, ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ՔՊ նվիրատուների ցանկը կուսակցությունը «Ինֆոքոմին» տրամադրել է ընտրություններից շուրջ 5 ամիս անց՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ ՔՊ-ի դեմ ներկայացված դատական հայցից հետո։ 

Փաստերը համադրելու համար ներկայացնենք մի փոքր նախապատմություն, թե ինչ խոչընդոտներ ենք հաղթահարել՝  ՔՊ կուսակցությունից նվիրատուների ցանկը ստանալու համար։ 2023 թվականի հուլիսի 31-ին կայացած ՔՊ դրամահավաքից օրեր անց՝ օգոստոսի 9-ին, «Ինֆոքոմը» հարցում է ուղարկել կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատուների ցանկը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։

Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Անհրաժեշտ տեղեկությունը, սակայն, հաջողվեց ստանալ դատական հայց ներկայացնելուց հետո միայն։ 

Վարչապետը չի սխալվում. օրենսդրական մեխանիզմներ կան, սակայն ոչ թե թափանցիկությունն ապահովելու, այլ հակառակը, նվիրատվության աղբյուրները քողարկելու համար։ 

«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ Փաշինյանի մեջբերած «Ազդարարում» կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ Այսինքն, եթե չլիներ լրատվամիջոցների ու մեդիա կազմակերպությունների դատական հայցը, հանրությունը մինչ օրս էլ տեղյակ չէր լինի, թե ովքեր են ՔՊ նվիրատուները։ Հետևապես Նիկոլ Փաշինյանի թափանցիկության վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Ավելին, անկախ հանրային վերահսկողությունից` նույնիսկ լիարժեք ձևավորված չեն կուսակցությունների նախընտրական ֆինանսների պետական վերահսկողական մեխանիզմները։ Այդ մասին «Ինֆոքոմը» գրել է առանձին հրապարակմամբ, որը իշխանությունը կարող է ընդունել ի գիտություն՝ մինչև կայացած պետական վերահսկողական մարմինների վերաբերյալ հայտարարություններ անելը։