Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասին
Քաղաքականություն

Պատերազմի ելքի պատճառների վերհանման գործով 6-ի նախաքննությունն ավարտական փուլում է․ Քյարամյան

Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման կամ ղեկավարման ներքո գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, պրակտիկայում դրսևորված իրավական և այլ բնույթի խնդիրները, նաև՝ նախանշվող անելիքները։

Արձանագրվել է, որ 2023թ․ ընթացքում հանրապետությունում գործած քննչական մարմինների կողմից քննված քրեական վարույթների շուրջ 98.2%-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ, որում ներառված են նաև նախկին տարիներին քննված, կասեցված և ներկայումս վերսկսված 96.041 քրեական վարույթները:

Առանց վերսկսված հիշյալ վարույթների, ընդհանուր մաքուր վարույթը կազմել է 89.296 վարույթ, որը 49.2%-ով կամ 29.466-ով ավելի է նախորդ՝ 2022թ․ համեմատ:

Վարույթի քանակական աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի աճով, բայց առավելապես կատարված օրենսդրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:

Վերոնշյալ 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը, այսինքն արտադրողականությունը կազմել է 83.8%։ Վարույթի աճին զուգընթաց քննիչների միջին ծանրաբեռնվածությունը ևս աճել է՝ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մաքուր վարույթով կազմել է 148, իսկ ընդհանուր վարույթով՝ 304 քրեական վարույթ:

Քանակական նման աճի և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, արձանագրվել են որակական շոշափելի արդյունքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ անավարտ մնացած քրեական վարույթների քանակը շուրջ 44%-ով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Բացի այդ, 2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ, ինչը 65.6%-ով ավելի է 2022թ․ համեմատ։

Ընդ որում՝ ավարտված քրեական վարույթներից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 74%-ով, իսկ անձերի քանակը՝ 78.3%-ով։

24.944 քրեական վարույթ կարճվել է, ինչը 9.634 վարույթով կամ 62.9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, նշված վարույթներից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝ այլ հիմքերով:

Վարութային և ապացուցողական գործողություններն ավարտված վարույթները ևս ավելի են եղել 34.1%-ով:

Բացի այդ, քննիչների ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում շուրջ 37%-ով նվազել են մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթները, ինչը խոսում է ավելի որակյալ նախաքննություն իրականացնելու մասին։

Լրջագույն արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։

Քննարկվող ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34մլրդ. ՀՀ դրամը:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 28մլրդ. ՀՀ դրամ, որը հավասար է նախորդ մի քանի տարվա ցուցանիշներին միասին վերցրած։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 8147 ակտիվ վարույթ, ավարտվել է 3146 քրեական վարույթի նախաքննություն։ Վերջիններիցս 981-ը` 1185 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2022թ.՝ 544 քրեական գործ՝ 586 անձի վերաբերյալ): Այսինքն, ԶՈՒ-երում հանցագործությունների դեպքերով՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 80.3%-ով, իսկ անձանց քանակը 100%-ից ավելի:

Արգիշտի Քյարամյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ շեշտադրելով հատկապես դրա որակական բաղադրիչը։ Կարևորելով քրեական դատավարության գործող օրենսգրքով նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումների, խիստ ծանրաբեռնվածության պայմաններում վարույթների ավարտման աճող ցուցանիշը՝ պարոն Քյարամյանը հանձնարարել է պլանավորված կերպով իրենց հանգուցալուծումներին հասցնել տևականորեն քննվող և ձգձգվող քրեական վարույթների նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, սոցիալական արդարության վերականգնման առումով, առանձնահատուկ ընդգծվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման նման բարձր նշաձողի պահպանումը՝ տպավորիչ համարելով նաև արդեն իսկ 2024թ․ առաջին ամսվա ընթացքում կոմիտեի արձանագրած արդյունքները։

Անդրադառնալով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներին՝ Արգիշտի Քյարամյանը նշանակալի է համարել հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագնելով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ստանալու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ 2024թ․ լրանում է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակը՝ Կոլեգիայի նիստում Արգիշտի Քյարամյանի կողմից տրված հանձնարարությամբ այդ առթիվ, հոբելյանական միջոցառումների մշակման և իրականացման նպատակով, կստեղծվի համապատասխան հանձնաժողով։

Ելնելով կոնկրետ ոլորտներում արձանագրված արդյունքներից և խնդիրներից՝ պարոն Քյարամյանը ՀՀ ՔԿ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է նաև այլ հասցեական հանձնարարություններ։

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողություն: