Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասին
Քաղաքականություն

ԼՂ-ից բռնահանման պատճառով 2023-24 թթ․-ին 797 աշակերտ է տեղափոխվել Գեղարքունիք․ մարզպետ

Փետրվարի 7-ին՝ 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելով մի շարք առաջնահերթ նշանակության հարցեր՝ ամփոփելով 2022-2023 թվականների ուստարվա արդյունքները, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Մարզային ենթակայության հանրակրթական 24 դպրոցներում «Քրոու ընդ Ասատրյանց» կազմակերպության կողմից 2023 թվականին անցկացված աուդիտի արդյունքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը։ Որոշ հաստատություններում արձանագրվել են նույն բնույթի խախտումները կամ թերացումները, որոնք արձանագրվել են ֆինանսկական կամ աշխատանքային կարգապահության, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, հակահրդեհային կանոնների պահպանման խախտումների, աշխատանքային հաճախումների հաշվառման մատյանների բացակայության, օրենքի այլ պահանջների չկատարման տեսքով։ Աուդիտի արդյունքներով արձանագրված խախտումների համար կարգապահական տույժ է կիրառվել 5 դպրոցների տնօրենների նկատմամբ։ Հանրակրթական դպրոցների ևս 7 տնօրեններ նախորդ ուստարվա ընթացքում կարգապահական տույժերի են ենթարկվել թույլ տրված այլ բնույթի խախտումների համար։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը խոսեց սոցփաթեթներով նախատեսված գումարների ճիշտ պլանավորման և մուտքագրման, մանկավարժների ճանապարհածախսերի փոխհատուցման ուղղությամբ հիմնավորումները և հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու, նախահաշիվներում փոփոխություններ կատարելու դեպքում մարզպետի աշխատակազմ միայն հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված հարցերի մասին։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը զեկքուցեց Գեղարքունիքի մարզի հանրակրթության ոլորտում 2022-2023 թվականներին իրականացված աշխատանքների և ծրագրերի, ինչպես նաև այս ուսումնական տարվա առաջնահերթ անելիքների մասին։

Նա նշեց, որ 2023 թվականի ուսումնական տարվա վերջում դպրոցն ավարտել է 1180 12-րդ դասարանցիներ, և նոր ուսումնական տարում 1-ին դասարան են հաճախել 2550 աշակերտներ, ինչի արդյունքում 12-րդ դասարան ավարտածների և 1-ին դասարան ընդունվածների համեմատական աճը կազմել է 1370 աշակերտ: 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերին աշակերների թիվը եղել է 26963, և շուրջ 797 աշակերտեր են տեղափոխվել մեր մարզ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելու պատճառով:

Անցած ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի դպրոցները տվել են 7 Ոսկե մեդալակիր աշակերտներ, որոնցում մեդալակիրների պատվին մարզպետի աշխատակազմի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել են մեկական դասասենյակներ։

Անցած ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մեր մարզից մասնակցած 73 աշակերտներից 10-ն արժանացել են դիպլոմի, 9-ը՝ գովասանագրերի, ովքեր հրավիրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ և ստացել շնորհակալագրեր, իսկ աշակերտներին դասավանդած համապատասխան ուսուցիչները ստացել շնորհակալագրեր և 50-100000-ական դրամ հավելավճարներ: 2023 մարզում բացվել է 8 նախակրթարան, որտեղ այս պահին սովորում են 153 սաներ:

Մարզում այս պահին կառուցվում են 6 նոր դպրոցներ և 3 մարզադահլիճներ: ՀՀ Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում» ընդգրկված են 6 դպրոցներ և 9 կրթահամալիրներ։ Կրթահամալիրների ծրագրի մեջ մտնելու են նաև նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ապահովման, մարզամշակութային ոլորտների գործընթացը, միաժամանակ զարգանալու են համապատասխան բնակավայրի ենթակառուցվածքները:

Կահավորել է 99 դպրոցների դասասենյակները համապատասխան գույքերով, իսկ վառարանային ջեռուցմամբ գործող 15 դպրոցներում աշխատանքներ են տարվում՝ կենտրոնացված ջեռուցում ապահովելու ուղղությամբ։

Մեր նախաձեռնություններից է նաև մարզի դպրոցների մարզադահլիճների վերանորոգման, տանիքների և գույքով համալրելու ծրագրերը:

2024 թվականի փետրվարի դրությամբ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններում արդեն առկա է կամավոր ատեստավորված 324 մանկավարժ, որոնցից 34-ը՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են։ Հարկ եմ համարում նշել, որ 14 մանկավարժներ ստանում են 400000 և ավել աշխատավարձ, նույնիսկ 2 ուսուցչի աշխատավարձը հասնում է մոտ 570000 դրամի։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ուզում եմ նշել, որ ինձ չափազանց շատ են անհանգստացնում կարգապահական խախտումներն ու բացթողումները, որոնք մեր կողմից անարձագանք չեն մնացել, ու մենք ոչ մի նման դեպք անուշադրության չենք մատնելու։ Ինչ վերաբերում է «300 դպրոց և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրով» ընտրված դպրոցների և կրթահամալիրների կառուցման ծրագրերին, ապա պետք է տեղեկացնեմ, որ այդ ծրագիրը շարունակական է, և մենք առաջիկայում կունենանք կառավարության կողմից հաստատված նոր դպրոցների ու կրթահամալիրների կառուցման ցանկ։

Դպրոցաշինության կողքին մենք առավել կարևորում ենք կրթության որակը և ձեռնարկում ենք բոլոր համարժեք քայլերը, որպեսզի էականորեն ավելանա կամավոր ատեստավորվող ուսուցիչների թիվը, մեր դպրոցներում դասավանդեն միայն բանիմաց, բարձրակարգ մանկավարժները։ Նրանք, ովքեր այսօր ստանում են բարձր աշխատավարձեր, դրան հասել են քրտնաջան, նվիրված աշխատանքի արդյունքում, ու կարծում եմ, որ նրանց օրինակին շուտով կհետևեն շատերը։

Կարծում եմ, որ իրենց մասնագիտությունների գծով պետք է կամավոր ատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները՝ օրինակ ծառայելով մաև մյուս մանկավարժների համար։ Այն, որ մենք կրթության որակն աստիճանաբար բարձրացնում ենք, փաստում են մեդակալիր աշակերտները և առարկայական օլիմպիադայի հաղթողները, սակայն այդքանով չպետք է բավարարվենք։