Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ (լուսանկար)
Հաագա այցի շրջանակներում Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ: Վերջինիս այգում 2022 թվականից կանգնեցված է Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը, որը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը: