Երևանի թիվ 37 հիմնական դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ին, «Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։