«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Անահիտ Բախշյանը
Մարտի 8-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում արդեն սկսվել են դրամահավաքության արատավոր գործընթացները:
Ինչ քայլեր պետք է ձեռնարկել առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքն իսպառ բացառելու եւ կանխելու համար:
Թեմայի շուրջ իր առաջարկներն ու տեսակետները փետրվարի 18-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհայտնի Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: