Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասին
Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալման մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը։

«Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված երկխոսության լույսի ներքո։

Նիկ Գուգերը հանդիսանում է նաև ԵԽԽՎ անդամ: Անհրաժեշտ է վերհիշել, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ հիմք ընդունելով ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ողբերագական դրությունն ու արտահերթ ընտրություններին հետևելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելը, այլև Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ այս որոշմանն ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը սպառնացել էր վերանայել Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և ՄԻԵԴ-ին։ Հետևապես, Նիկ Գուգերի արտաքսումը յուրատեսակ պատասխան կարելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ին։

Ադրբեջանի այս քայլը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ադրբեջանական վարչակարգը խորապես արհամարհում է եվրոպական ինչպես մարդասիրական, այլնպես էլ իրավական արժեհամակարգը։ Իր ներքին և արտաքին քաղաքականության հակահումանիստական տրամաբանությունն ու գաղափարախոսությունը վերանայելու, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման փաստը հրապարակավ ընդունելու և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատելու փոխարեն Ադրբեջանը ձեռնոց է նետում համաշխարհային իրավարարությանն ու քաղաքակրթական արժեքներին՝ զարգացնելով ծայրահեղ ազգայնամոլական ագրեսիվ գաղափարախոսության վերարտադրաման բարենպաստ պայմաններ չդիտարկվող, բայց կանխատեսելի ու թատերականացված ընտրությունների շնորհիվ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի համոզված ապակառուցողականությունը և կոչ անում եվրոպական համայնքին հաշվի առնել, թե ԵԽԽՎ պատգամավորի հետ նման կերպ վարված վարչակարգը ինչպես կարող է վարվել հասարակ քաղաքացիների, մասնավորապես անզեն հայկական քաղաքացիական բնակչության հետ»,-նշված է միության տարածած հայտարարությունում։