Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Ալյասկայի մոտ մի քանի ռուսական ինքնաթիռ են նկատել
ԱՄՆ ռազմական անձնակազմն Ալյասկայի մերձակայքում հայտնաբերել և հետևել է ռուսական օդատիեզերական ուժերի չորս ինքնաթիռ: Այս մասին ասվում է Հյուսիսամերիկյան ՀՕՊ հրամանատարության հայտարարության մեջ:
«Ալյասկայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտում հայտնաբերվել և հետախուզվել են չորս ռուսական ռազմական ինքնաթիռներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները մնացել են միջազգային օդային տարածքում և չեն մտել Կանադայի կամ Միացյալ Նահանգների ինքնիշխան օդային տարածք: