«ՀԱՄԱՍ»-ը եռաստիճան հրադադարի ծրագիր է առաջարկել. Reuters
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է Գազայի հատվածում հրադադարի եռաստիճան ծրագիր՝ ներառյալ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, պաղեստինյան անկլավի ենթակառուցվածքի վերականգնումը և պատանդների ու զոհվածների դիակների փոխանակումը:
Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով փաստաթուղթը։
«ՀԱՄԱՍ»-ը եռաստիճան հրադադարի ծրագիր է առաջարկել»,- հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ պլանի առաջին փուլը ներառում է Իսրայելի հետ հրադադարի բանակցությունները միջնորդների միջոցով։ Այն նաև նախատեսում է Գազայի հատվածի հիվանդանոցների և փախստականների ճամբարների վերակառուցում, ինչպես նաև իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավի բնակեցված տարածքներից: