Եվրոպական երկրներն արդեն պատրաստ են Ուկրաինայի մասնատմանը. Politika
Եվրոպական երկրներն արդեն պատրաստ են Ուկրաինայի մասնատմանը նրա պարտությունից հետո, գրում է սերբական Politika հրատարակությունը։
Նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրները կրկին հող են գտել միասնության համար: Այս անգամ խոսքը Ուկրաինայի մասնատման մասին է: Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան պատրաստ են՝ յուրաքանչյուրն իր համար տարածք վերցնելուն:
Որոշ կայքեր արդեն հրապարակել են նույնիսկ Արևելյան Եվրոպայի քարտեզը, որի վրա նախկին խորհրդային հանրապետության ոչ մի հետք չի մնացել:
Ինչպես նշվում է հոդվածում, մերձավոր հարևանների կողմից Ուկրաինայի մասնատման հիմնական նպատակը կլինի ՆԱՏՕ-ին մոտեցնել Ռուսաստանի սահմաններին, քանի որ այդ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի մաս են կազմում։