Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ
Երեք մարդ է զոհվել սիրիական Հոմս քաղաքի մերձակայքում «Հեզբոլլահի» և սիրիական բանակի թիրախների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։
Այս մասին հայտնել է սիրիական ընդդիմության հետ կապ ունեցող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։
Ավիահարվածների հետևանքով տուժել է ևս յոթ մարդ։
Ընդհանուր առմամբ, Հոմսում և նրա շրջակայքում ավելի քան 9 պայթյուն է հնչել։