ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիևում պատսպարվել է ապաստարանում
Նախօրեին Կիև ժամանած ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել առավոտն անցկացնել ապաստարանում՝ ռուսական զանգվածային հրթիռային հարձակման պատճառով։
«Իմ առավոտն սկսում եմ ապաստարանում, երբ օդային հարվածների ազդանշաններ են լսվում ողջ Կիևում: Սա խիզախ ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է այն պահից, երբ Ռուսաստաննը սկսեց իր անօրինական ագրեսիան»,- գրել է Բորելը: