Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Վրաստանում պետք է հանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Այսօր առավոտյան նախատեսվում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Թբիլիսի: Սակայն Թբիլիսիի Շ. Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով Չավուշօղլուն չի ժամանել: Հաղորդվում է, որ օրվա մեջ եղանակային հարմար ժամի Չավուշօղլուն կժամանի Թբիլիսի:
Այսօր և վաղը նախատեսվում է Չավուշօղլուի հանդիպումը Վրաստանի պաշտոնյաների հետ: Նախատեսվում է քննարկել ստեղծված նոր իրավիճակում ծառացած խնդիրները: Ուրբաթ օրը Թբիլիսիում պետք է տեղի ունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այս հանդիպումը համարվում է 5-րդ եռակողմ հանդիպումը այս երկրների արտգործնախարարների միջև: