Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկվում է ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը։ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց, թե որ դեպքում են դադարեցվում լիազորությունները։ Մինչ նա ներկայացնում էր կարգը՝ ներս մտան Հայկ Մարությանն ու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները։