Արծվիկ Մինասյանը` արդարադատության նախարար
Ըստ Newspress.am-ի տեղեկությունների` արդեն հստակ է, որ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին առաջարկվել է արդարադատության նախարարի պորտֆելը:
Մինչ այժմ, հենց այդ նախարարի պորտֆելի շուրջ էր ձգձգվում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պաշտոնական մեկնարկը: Հովիկ Աբրահամյանն այս ընթացքում փորձել է համոզել` արդարադատության նախարար թողնել Արփինե Հովհաննիսյանին:
Մեր տեղեկություններով, որոշումն արդեն կայացված է և Արծվիկ Մինասյանը կստանձնի արդարադատության նախարարի պաշտոնը: