Այո՛, տրանսպորտը թանկանալու է. փոխքաղաքապետը հաշվարկ ներկայացրեց
Այո՛, տրանսպորտը թանկանալու է. քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Այո՛, տրանսպորտը թանկանալու է, բայց ոչ այնքան, ինչքան նշվում է։ Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ իրոք թանկանում է, բայց ոչ այդքան»,- ասաց փոխքաղաքապետը` մոտավորապես հաշվարկ ներկայացնելով, թե ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածով այն թանկանում և դառնում է 180 դրամ:
Գրիգորյանն անպատասխան թողեց այն հարցը, թե ինչու ընտրություններին ընդառաջ ընտրողներին ՔՊ-ն չէր տեղեկացրել, որ իրենց ընտրվելու դեպքում տրանսպորտը թանկանալու է: