Փաշինյանի վարկանիշն ընկնում է. նրան վստահում է 29 տոկոսը, չի վստահում` 66,4 տոկոսը. «Գելլափ» (լուսանկար)
«Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։
Հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հետազոտության տվյալներով՝ հարցին` «Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։
«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների 13,9%-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6%-ի փոխարեն։
Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%):
Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (նախկին 12,3%-ի փոխարեն)։