ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է «Ժառանգություն» խմբակցության հետ
«Շատ կառուցողական հանդիպում էր, մենք բարձրացրինք հարցեր, որոնք մինչ այդ չէինք հասցրել տալ: Հարցադրումներին բավականին համոզիչ պատասխաններ էր տալիս, ինչպես օրինակ՝ մեզ հետաքրքրում էր, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն առկա օրենքներում, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների պաշտպանին, որն է այն նշաձողը, որտեղ չեն հակադրվում պետության և ՄԻՊ-ի շահերը»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ խմբակցության հանդիպմանը:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել քվեարկելու է Թաթոյանի օգտին, թե ոչ:
Արման Թաթոյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ: