Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
Հասարակություն

Ով պետք է փոխհատուցի ավիաչվերթների ուշացումների համար. պարզաբանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ավելի հաճախ են հանդիպում այս կամ այն չվերթի ուշացումների մասին գրառումներ, ինչի հետևանքով ուղևորները զգալի վնասներ են կրում, նաև՝ նյութական։ Արձանագրվում են նաև նախատեսված ժամից շուտ թռիչքներ։ Ուշացումների մասին գրառումների հիմնական մասը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FLYONE ARMENIA» ավիաընկերության իրականացրած չվերթներին։

Նման դեպքերում ուղևորներին պատճառված վնասի փոխհատուցման ընթացակարգի պարզաբանման նպատակով Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Կոմիտեից պատասխան գրությամբ հայտնում է են, որ չվերթների ուշացման և շուտ թռիչքների համար փոխադրողի պատասխանատվության հետ կապված դրույթները սահմանվում է «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածով։

Վերոնշյալ հոդվածում ամրագրված է.

«Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի` ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`

1) 2 ժամից` սնունդով.

2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.

3) 8 ժամից` կացարանով:

-Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:

-Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ ինքը և իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:

-Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:

-Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաև ըստ պայմանագրի` փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»։


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նաև հայտնում են, որ փոխադրողների պատասխանատվության հետ կապված դրույթները սահմանվում են նաև « Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» Մոնրեալում ստորագրված(1999թ.)կոնվենցիայով։

«Միաժամանակ նշենք, որ տոմս գնելու պարագայում առաջանում են քաղաքացիաիրավական հարաբերություններ ուղևորի և փոխադրողի միջև, որոնց խախտման պարագայում փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրության և սպառողների շահերի պաշտպանության հետ կապված իրավական ակտերի շրջանակում։

Հաշվի առնելով վերոգրյալը  և այն հանգամանքը, որ սպառողների շահերի պաշտպանության հեկ կապված հարաբերությունների կանոնակարգումը և դրանց առնչվող վեճերի  լուծմանը ներգրավվածությունը դուրս են Կոմիտեի իրավասության շրջանակից, Կոմիտեն չի վարում ուշացումների, վաղաժամ թռիչքների և փոխհատուցումների վերաբերյալ վիճակագրություն»,-ասվում է պատասխան գրությունում։

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով մասնավորապես սահմանվում է.

«1.Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքով սահմանված կարգով:

2.Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից...


Հոդված 26. Կատարողի կողմից աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ժամկետների խախտման հետևանքները

1. Եթե կատարողը ժամանակին ձեռնամուխ չի եղել աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) կամ, եթե աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամանակ ակնհայտ է դառնում, որ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) ժամանակին չի կարող իրականանալ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետի ուշացման դեպքում սպառողն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:

Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, ապա սպառողն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կատարողի կողմից աշխատանքի թերությունները վերացնելու համար և այդ ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում հրաժարվել պայմանագրից կամ աշխատանքի թերությունների վերացնելը կատարողի հաշվին հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու վնասները:

Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սահմանված ժամկետներում:

2. Սպառողի նշանակած նոր ժամկետները, որոնց ընթացքում կատարողը պետք է ձեռնամուխ լինի աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) և ավարտի աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը), նշվում են աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրում:

Նոր ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված այլ պահանջներ:

3. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում սպառողին վերադարձված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գինը, ինչպես նաև կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնի նվազեցման ժամանակ հաշվի առնված գինը որոշվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

4. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում, եթե կատարողը ժամանակին ձեռնամուխ չի եղել աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) կամ այն իրականացնում է այնքան դանդաղ, որ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) նշանակված ժամկետում դառնում է անհնար, կատարողն իրավունք չունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացում իր ծախսերի հատուցում, ինչպես նաև վարձատրություն` արդեն կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար:

Այդպիսի դեպքերում սպառողի և կատարողի միջև հաշվարկների կարգի առանձնահատկությունները կարող են սահմանվել առանձին տեսակների աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով:

5. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկզբի և ավարտի սահմանված ժամկետների կամ սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա սպառողի նշանակած նոր ժամկետների խախտման դեպքում կատարողն սպառողին վճարում է տուժանք (տուգանք) ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի երեք տոկոսի չափով, իսկ եթե աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գինն ըստ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրի որոշված չէ, պատվերի ընդհանուր գնի երեք տոկոսի չափով: Աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրով սպառողի և կատարողի միջև կարող է սահմանվել տուժանքի (տուգանքի) ավելի բարձր չափ: Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկզբի ժամկետների խախտման համար տուժանքը (տուգանքը) գանձվում է ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` ընդհուպ մինչև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկիզբը կամ սպառողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջների ներկայացումը:

Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտման ժամկետների խախտման համար տուժանքը (տուգանքը) գանձվում է ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` ընդհուպ մինչև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտը կամ սպառողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջների ներկայացումը:

Սպառողի օգտին գանձվող տուժանքի (տուգանքի) գումարը չի կարող գերազանցել առանձին տեսակի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գումարը կամ պատվերի ընդհանուր գինը, եթե առանձին տեսակի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գինը որոշված չէ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրով:

Տուժանքի (տուգանքի) չափը որոշվում է` ելնելով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնից, իսկ եթե նշված գինը չի որոշված, այն վայրում պատվերի գոյություն ունեցող ընդհանուր գնից, որտեղ սպառողի պահանջը պետք է բավարարված լիներ կատարողի այդպիսի պահանջի կամավոր բավարարման օրը կամ, եթե սպառողի պահանջը կամավոր ձևով բավարարված չի եղել` դատական որոշման կայացման օրը:

6. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված սպառողի պահանջները ենթակա չեն բավարարման, եթե կատարողն ապացուցի, որ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետի խախտումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի հետևանքով կամ սպառողի մեղքով»: