Ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել․ Ալեն Սիմոնյանը Դաշնակցությանը խնդրեց այլևս չհիշեցնել իր թքելու միջադեպը, թե չէ՝ այնքան բան կհիշեցնի՜
Այսօր՝ փետրվարի 6-ին, իր ելույթի ժամանակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեցվ այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:
«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109, թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:
Տեղից պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկ արեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»: