Պուտինն ու Էրդողանը կքննարկեն գազային հանգույցի ճանապարհային քարտեզը
Թուրքիայում գազային հանգույցի նախագծի ճանապարհային քարտեզը, որն առաջարկել է Ռուսաստանը, կքննարկվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հանրապետություն նախատեսվող այցի ժամանակ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական պատվիրակությունը այցով ժամանել է Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցի մանրամասները։ Կողմերն ակնկալում էին նախապատրաստել գործողությունների օրացույց և արագացնել աշխատանքները։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ այս նախագիծը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ապագա բանակցությունների էներգետիկ օրակարգի գլխավոր կետերից մեկն է։ Հանդիպման ընթացքում առաջնորդները կտան իրենց հանձնարարականները։
Պուտինի՝ Թուրքիա մեկնելու ամսաթիվը դեռ չի նշվում։