Պենտագոնը նշել է տարեկան արտադրվող զինամթերքի քանակը
Մինչև 2024 թվականի վերջ ԱՄՆ-ը կկարողանա արտադրել ամսական մինչև 80 հազար հրանոթ, ինչը երկրին թույլ կտա ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, ինչպես նաև համալրել սեփական և դաշնակիցների պաշարները։
Այս մասին Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է բանակի ձեռքբերման, լոգիստիկայի և տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի օգնական Դուգլաս Բուշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բուշի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարտադրի մեծ քանակությամբ Javelin հակատանկային հրթիռներ, GMLRS կառավարվող հրթիռներ, Patriot զենիթահրթիռներ, Stinger հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք ներկայումս օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։