Հորինեցի՝ հավատալով, որ ինքը ԿԱ․․․ նիկոլը միշտ կհաղթի, թեկուզ 10 պատերազմ պարտվենք, որովհետև չկա մեկը, ում մարդիկ կհավատան․ Մհեր Մկրտչյանը՝ Ալիսայի կերպարի մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն անդրադարձել է «Իշխանություն» և «Իշխանություն-2» ֆիլմերի գլխավոր հերոսուհու՝ Ալիսայի (ում մարմնավորել է Անի Ղազարյանը) «վերադարձին»։ Նա մասնավորապես գրել է․
«․․․ ու՞ր ա Ալիսան, Ալիսան եկա՞վ, Ալիսան չեկավ........
Գրում էին, նաև ծաղրում, հումորներ անում....
Հիմա լա՞վ եք իմ լայքասեր Ալիսաներ և Չալիսաներ
Ալիսան հորինված կերպար ա, իսկ ես` հեքիաթ նկարող ռեժիսոր:
Հեքիաթ, որտեղ ինչ որ մեկին երկրի վաղվա օրը ավելի կարևոր ա սեփական կյանքից, փողերից ու կոմպրոմատներից...
Հորինեցի՝ հավատալով, որ ինքը ԿԱ: Հորինեցի կին, որ ոչ ոք իրան չնմանացնի:
Ալիսայի լայվերը դիտումների քանակի մասին չէին` պայքարի մասին էին:
Ինքը վերլուծաբան չէր, ստատուսչի չէր, նվնվալ չուներ, վարչապետին ԱԺ-ում հարցեր չէր տալիս ու պատասխանի չէր սպասում:
Ալիսան կռիվ տվող էր:
Ես հորինեցի հեքիաթ` մեկին, ով կյանքում չկա:
նիկոլը ջնջում ա ամեն ինչ, ինչը հաղթանակի մասին ա` «Կյանք ու կռիվը» էդ շարանի շատ փոքրիկ մասնիկ է: Ինչի՞...
Որ մարդիկ սարսափեն ցուլից, պատերազմից, կարմիր գույնի շորերից....
Հ.Գ. նիկոլը միշտ կհաղթի, թեկուզ 10 պատերազմ պարտվենք, որովհետև չկա մեկը, ում մարդիկ կհավատան: Իսկ երբ հավատան` ոտքի կկանգնեն:
Կհավատան ու չեն սարսափի ոչ ցուլից, ոչ կարմիր գույնից:
նիկոլը կհաղթի մինչ այն օրը, երբ հորինված հերոսը կդառնա իրական մարդ»։