Տոկիոյում մոտ 120 մարդ հոսպիտալացվել է ձյան տեղումների պատճառով
Ձյան տեղումների պատճառով Տոկիոյում շտապ հոսպիտալացվել է մոտ 120 մարդ:
Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը, որը նաև ղեկավարում է շտապօգնության ծառայությունը։
Վնասվածքների մեծ մասը առաջացել է սառույցի վրա ընկնելու հետևանքով:
Հոսպիտալացվածները 4-ից 92 տարեկանի միջակայքում են: