Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև, ես հնարավորություն ունեցա նրա հետ մի փոքր զրուցել գնացքում»,- նշել է Գոնչարենկոն:
Երկուշաբթի օրը Բորելը, ով այցով գտնվում էր Վարշավայում, ասաց, որ մեկնում է Ուկրաինա: