Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը հայտնել է, որ տեղեկություն է ստացել Եմենի Հոդեյդա նավահանգստից դեպի արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին, որը որակվել է որպես հարձակում։
Այս մասին ասվում է գործակալության կայքում:
Ըստ կայքի՝ նավահանգստային կողմից արկ է արձակվել բրիտանական նավի վրա:
Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, և նավը շարունակել է իր նախկին ընթացքը։