Ճապոնիայում երկրաշարժը ավերել է 50 հազար տուն
Այս տարվա հունվարի 1-ին Ճապոնիայում Նոտոյի երկրաշարժը ավերել է 50,000 տուն և առաջացրել ավելի քան 2,4 միլիոն տոննա շինարարական բեկոր, ինչը համարժեք է նահանգի 7 տարվա աղբի ծավալին:
Մամուլի ասուլիսում ասել է Իսիկավայի նահանգապետ Հիրոշի Հասեն։
«Շատ լուրջ խնդիր է երկրաշարժի հետևանքով առաջացած թափոնների հեռացումը, նախագիծ է պետք, թե ինչպես և որ ժամանակահատվածում դա արվի, երկրաշարժի հետևանքով նահանգում մոտ 2,4 մլն տոննա թափոն է գոյացել։ Սա մոտավորապես հավասար է Իշիկավա նահանգի 7 տարվա աղբի ծավալին», - ասել է նահանգապետը: