Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը
Քաղաքականություն

Դատավորների «շմոնը» և Փաշինյանի փաստաբանի վրդովմունքը.մանրամասներ՝ Դատավորների ընդհանուր ժողովից․168

168․am-ը գրում է․

Երբ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ 168.am-ը գրել է, որ Ժողովից երկու օր առաջ դատավորները ծանուցում են ստացել, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի մեծ դահլիճումդատավորները չըմբոստացան, համենայն դեպս որևէ մեկը հրապարակայնորեն չփորձեց ընդդիմանալ, ասել, որ առնվազն կոռեկտ չէ, որ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության աշխատաժողովը տեղի ունենա Գործադիրի շենքում: Հատկապես որ, Ժողովն ինտրիգային էր, շարքային չէր. ընտրվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու:

Նույն օրը երեկոյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին, որով պատասխանելով մեր հրապարակմանը, ասաց. «Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով՝ վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»։

Զվարճալի է, իհարկե, որ ԲԴԽ նախագահը միայն Ժողովից 2 օր առաջ հիշեց, որ երկրում վերանորոգվելու հերթին սպասող դատարաններ կան, որովհետև, ինչպես արդեն նշեցինք, դատավորները նախապես ծանուցվել էին Ժողովն Աջափնյակ նստավայրում անցկացնելու մասին:

Ցինիզմի գերագույն դրսևորում է դատարաններ փակող, բյուջեի գումարները շքեղ խնջույքների, երդմնակալությունների, քաղաքից դուրս հանգստի վրա վատնող, 1500 դրամանոց ցնցուղը 70.000-ով «առնող» իշխանության ներկայացուցչի կողմից «ամեն դրամը խնայելու» լալահառաչ ողբը: Բայց Կարեն Անդրեասյանը մեզ վաղուց չի զարմացնում:

Զարմացրեցին Ժողովին շտապող դատավորները, ովքեր լրագրողների հարցին ի պատասխան՝ Մելիք-Ադամյան փողոցում՝ Կառավարության շենքի մուտքի մոտ, միաբերան նշում էին, որ Կառավարության շենքում Ժողովն անցկացնելը խնդիր չէ, կարևորը՝ հարմարավետ է: Եվ միայն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանն էր, որ ասաց՝ իհարկե, խնդիր տեսնում է այս որոշման մեջ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի երբեմնի շահերի ներկայացուցիչ, Շուշան Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, որին շռայլորեն պարգևատրեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պատմուճանով,  թելելով Կարեն Անդրասյանի թելը, նկատեց՝ ոչ մի խնդիր չկա, կարևորը՝ գումար կխնայվի:

Դա՝ դրսում, քանի դեռ Գևորգ Գյոզալյանը շենք չէր մտել, ուր նրան ու մյուս դատավորներին սպասում էր բավականին տհաճ անակնկալ:

168.am-ի տեղեկություններով՝ դատավորներին ստուգել են մետաղորսիչներով, կոպիտ ասած՝ «շմոն» են արել, ինչը հարուցել է նրանց վրդովմունքը: Ստուգողները պատասխանել են՝ հատուկ պահպանվող տարածք է, և նորմալ է, որ իրենց պետք է ստուգեն:

Գևորգ Գյոզալյանը, սակայն, սա չի մարսել, ու Ժողովի ժամանակ վրդովվել է, թե իրենք են արդարադատություն իրականացնողները, ու հիմա ստիպված են ենթարկվել նման նվաստացումների:

Միջամտել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում համար սովորական է դարձել պարբերաբար կառավարության շենքում լինելն ու տարբեր հրահանգներ ստանալը, ու երևի թե վերջինիս համար այդ ստուգումները սովորական բան են եղել: Վերջինս Գևորգ Գյոզալյանին ասել է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, նորմալ է, անվտանգության միջոցառումներ են:

Վատ է, իհարկե, որ դատավորները նման տհաճ իրավիճակում են հայտնվել, բայց դա իրենց լռության գինն էր: