Դմիտրի Տարասովին որակազրկել են Պուտինի նկարի պատճառով
ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ թուրքական «Ֆեներբահչեի» դեմ հանդիպումից հետո ցուցադրած շապիկի պատճառով, որի վրա պատկերված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա կարող է որակազրկվել 10 խաղով: Բացի այդ, ռուսական ակումբը նույնպես կարող է պատժվել:
Ըստ ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի՝ արգելվում է ցանկացած տեսակի կրոնական, քաղաքական ու գաղափարական պրոպագանդա: