Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը
Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը սնանկ է ճանաչվել իր հետ կապ ունեցող ընկերության հայցով

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը Երևան քաղաքի դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ 

«Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը, նախագահությամբ դատավոր` Ա.Աթաբեկյանի, քննելով սնանկության գործն ըստ դիմումի Ռուբեն Արտյուշի Բարսեղյանի ընդդեմ Սերգեյ Պապաշի Բագրատյանի՝ Սերգեյ Պապաշի Բագրատյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին  

Վ Ճ Ռ Ե Ց  1. Ռուբեն Արտյուշի Բարսեղյանի դիմումն ընդդեմ Սերգեյ Պապաշի Բագրատյանի՝ Սերգեյ Պապաշի Բագրատյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել: Սերգեյ Պապաշի Բագրատյանին ճանաչել սնանկ», - նշված է որոշման մեջ։ 
 
Բանն այն է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգմավոր Սերգեյ Բագրատյանից Երևան քաղաքի դատարանը դեռևս 2018 թվականի հունիսի 11-ի հրապարակված վճռով պարտավորեցրել է հօգուտ «Եվրոդիզել» ՍՊ ընկերության բռնագանձել շուրջ 57.823 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գումարը փոխանցելով «Եվրոդիզել» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին: 
Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից (Դատական գործ՝ N: ԵԴ/6788/02/18) : 
 
Սակայն, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեև ունեցած ֆինանսական միջոցների, հողատարածքների, բնակարանի, ինչպես նաև լինելով «ԲիԷսԲի» ՍՊԸ-ում 1.98% և «ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերի ղեկավարը, որոնք իմիջայլոց տնօրինում է 2007 և 2002 թվականներից, ճանաչվել է սնանկ։ 
 
Հատկանշական է, որ Ռուբեն Բարսեղյանը 2019թ-ի սեպտեմբերից մինչև 2021թ-ի փետրվար ամիսը հանդիսացել է «Էկո օյլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը: Նշված ընկերությունը 2021թ-ին ճանաչվել է սնանկ: 24News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ վերը նշված «Էկո Օյլ» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ընկերությունը զբաղվում էր հիմնականում ԻԻՀ-ից մազութի և դիզվառելիքի ներմուծմամբ: 
 
24News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, պարզելու, թե ինչպե՞ս է ստացվում, որ, չնայած ունեցած ֆինանսական միջոցներին և բիզնեսներին, դատարանը նրան սնանկ  է ճանաչել, այն էլ իրեն փոխկապակցված  ընկերության տնօրենրի պահանջով։ Ի պատասխան Բագրատյանը նշեց. «Ինչ-որ դուք ասում եք, վաղուց արվել վերջացել է»։ 
 
Դիտարկմանը, այսինքն պահանջվող գումարը վճարե՞լ եք, պատգամավորը նշեց. «Էդտեղ ինչ-որ եղել ա՝ սաղ արվել ա, իրավաբաններն ամբողջությամբ ավարտել են, մենք կապ չունենք դրա հետ: Մենք այդ գործարքի համար երաշխավոր ենք եղել, իրենք իրենց պարտք ու պահանջը ավարտել են, մեր երաշխավորությունն էլ դուրս է եկել, ես էլ չեմ խառնվել»: 
 
Հարցին, այդ դեպքում ինչու՞ էին դիմել դատարան, որպեսզի սնանկ ճանաչվեր, վերջինս նշեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի: Ես չեմ դիմել՝ հարկային տեսչությունն է դիմել, ընկերությունը, որ էդ ժամանակ վարկ է վերցրել՝ 150.000 դոլար, էդ մարդը մահացել է, մենք երաշխավոր ենք եղել, իրենք դիմել են, որ կա՛մ էդ մահացած մարդու վարկը մարեն, կա՛մ սնանկ ճանաչեն, բայց էդ պրոցեսն էլ է ավարտվել, բացարձակ պարտք-պահանջ չկա»: 

Թեև Սերգեյ Բագրատյանը նշում է, որ որևէ պարտք ու պահանջ չկա, սակայն մենք վկայակոչում ենք Դատարանի վճիռը, որտեղ հստակ նշված է. 

«Լսելով հայցվորին, ուսումնասիրելով և գնահատելով գործի գրավոր ապացույցները՝ դատարանը գտավ, որ պահանջն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. 

Համաձայն պարտատեր «Արդշինբանկ» ՓԲ ընկերության, պարտապան «Եվրոդիզել» ՍՊ ընկերության և երաշխավոր Սերգեյ Պապաշի Բագրատյանի միջև 31.03.2016թ. կնքված երաշխավորության AԵՊ16/124-01 պայմանագրի 1.1 կետի՝ երաշխավորը պարտավորվել է իր հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով լրիվ համապարտ պատասխանատվություն կրել պարտատիրոջ առջև հիմնական պայմանագրով պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում առաջացած ժամկետանց պարտավորությունների համար: 
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.05.2017թ. որոշմամբ հաստատվել է «Եվրոդիզել» ՍՊ ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որում ներառվել է նաև «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված 57.823,86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երաշխավորությամբ ապահովված պահանջը»: