Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրեցին
«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտեում մեղադրանք են առաջադրել։ Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Քոչարյանը քիչ առաջ հայտնել էր, որ իրեն ու Ասատուրովին կանչել են Քննչական կոմիտե։