Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել ողբերգական պայթյունից մահացածների հարազատներին
Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- ասված է հայտարարության մեջ: