Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը
Քաղաքականություն

ՏԵՂԵԿԱՆՔ № 30՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

01․05․2018թ․, ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից:

21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

2018թ․ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։

13.12.2018թ․, կառավարության նիստ  

Խոստում - Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով։

Իրական պատկեր

Աղքատության թվային պատկերը հետևյալն է

  • 2018թ․ - 23.5%
  • 2019թ․ - 26.4%
  • 2020թ․ - 27%
  • 2021թ․ - 24․8%
  • 2022թ․ - 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետևյալն է․

  • 2019թ․ - 43,8%
  • 2020թ․ - 47,6%
  • 2021թ․ - 45,7%
  • 2022թ․ - 41,3%

Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։

Փաստորեն, համաձայն խոստումների, պետք է Հայաստանում աղքատությունը 2023 թվականին արդեն կազմեր 13,5 տոկոս․ չնայած պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, սակայն կարող ենք պնդել, որ այս խոստումը չի կատարվել։ 2022թ․ համեմատ, լավագույն դեպքում կարող է տատանումը կազմել 1-2 տոկոս։

Աղքատության մասին Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունները տեսանյութով՝ այստեղ։ 

08․05․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Ելույթ – Երթևեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված Հայաստանի քաղաքացիներին տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ապրում են բացառապես օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքները խախտելով: Այս աբսուրդ իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթեւեկության կարգապահության պահպանմանը, այլեւ ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողությանն ու տրամադրությանը:

Իրական պատկեր – Երթևեկության տուգանքների տարբերակներն այս հայտարարությունից հետո ավելացել են։ Մասնավորապես, շատացել են արագաչափերն ու տեսախցիկները, բացի այդ էլ ներդրվել է կրկնակի տուգանքների համակարգ, այն է՝ բալային համակարգը։

12.05.20թ․ ներդրվեց «ոստիկանության ծածուկ ծառայությունը», ըստ ոստիկանության՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

26․12․2023թ․ Երևանի քաղաքապեըարանը մեծացրեց կարմիր գծերի վճարները՝ 12 հազար դրամի փոխարեն Երևանի կենտրոնում սահմանելով 160 հազար դրամ։ Դա ևս գնահատվեց որպես տուգանքների և քաղաքացու գրպանը մտնելու ձև։

28.12.2023թ․,  կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ, չէ, նրա խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ-ի ճանապարհներով ավտոմեքենա չպետք է վարես»։

19.11.2018թ․, Հանդիպում Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ

Ելույթ – Ինձ համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, նա գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք։

Իրական պատկեր – Այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն աշխատավարը ավելի քիչ է Նիկոլ Փաշինյանի նշած 80 հազար դրամից և կազմում  է 75 հազար դրամ։ Թեև Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 80 հազարը դարձնել 160 հազար դրամ, այնուամնեայնիվ, 2024 թվականի պետական բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։  

06․05․2020թ․, Ելույթ Ազգային ժողովում

Հայտարարություն - Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞ , ես լավ չեմ պատկերացնում դա։ Մենք ինչի՞ մասին ենք խոսում ընդհանրապես, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչան մասին։ Ո՞վ ա, որ հակառակն ա պնդում․ հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի՞։ Ես ուզում եմ էդ մարդու անուն-ազգանունը իմանամ։ Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի մասին էնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը։

22․05․2020թ․, Ելույթ Շուշիում

Խոստում - Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխութունն արցախյան ազատամարտին, նրա նպատակին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն իզուր են։ Եվ ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պետք է բերի Արցախի փաստացի ինքնորոշման, միջազգային և դե յուրե ճանաչման։

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո մի որոշ ժամանակ ևս խոսում էր ինքնորոշման իրավունքի մասին։ Ավելին, նույն բանը նաև գրված էր 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում։

Իսկ կառավարության՝ 2021-2026թթ․ գործունեության ծրագրում նշվում է․ «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: 

2022 թվականից սկսած՝ իշխանության ներկայացուցիչները դադարեցին խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի Հանրապետության փոխարեն սկսեցին օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»-ը։ Իսկ 25․07․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե բոլոր պետություններն ինքնորոշվեն, ըստ էության՝ ոչ մի պետություն գոյություն չի ունենա»։

Շարունակելի