Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նախնական տեղեկություններով` նրանք ամուսիններ էին
Ըստ նախնական տեղեկությունների` Նոր Արեշում պայթյունից մահացած և փլատակներից դուրս բերված անձինք ամուսիններ են եղել` Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք` այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս էին բերել երկու մարդոը դիակ՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ: