Փետրվարի 5-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի 56 դեպք է գրանցվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված իրավիճակը։
Ըստ այդմ՝ Փետրևվարի 5-ի դրությամբ լաբորատոր հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 56 է, որից 42-ը երեխաներ են, 14-ը՝ մեծահասկաներ։
Հոսպիտալացվել է 8 անձ, հիվանդանոցից դուրս գրվել՝ 41։ Նախորդ տարի արձանագրվել է կարմրուկի 545 դեպք, այս տարի՝ 56։