ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Հունվարի վերջին և փետրվարի սկզբին ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի կողմից ապօրինաբար գերեվարված և անազատությա մեջ պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նշվում է, որ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն գնահատում է նման այցելությունների ժամանակ կալանավորների հանդեպ վերաբերմունքն ու պահման պայմանները։
ԿԽՄԿ-ն նաև հնարավորություն է տալիս մարդկանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորված կողմի հետ: