Ի՞նչ վիճակում են Երևանում փլատակներից դուրս բերված քաղաքացիները
Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք` այսօր ժամը 11։30-ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։ ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։