Նոր Արեշում փլատակներից դուրս բերեցին տարեց կնոջը
Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած ևս մի քաղաքացու դուրս բերեցին: Խոսքը տարեց կնոջ մասին է։
Նշենք,, որ այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուն է փլուզվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ մնացած մի տղամարդու ևս քիչ առաջ դուրս էին բերել փլատակներից: