«Մազով ենք մահից փրկվել». սառցալեզվակներն ընկել են քաղաքացու վրա
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի Երևանի քաղաքապետարան, կասե՞ք` ով է պատասխանատվություն կրում քաղաքի շենքերի տանիքներից կախված սառցաբեկորների մաքրման համար: Այսօր Ավան Դուրյան 29 շենքի սառցաբեկորները թափվել են իմ և իմ շան վրա: Մենք մազով ենք մահից և ծանր մարմնական վնասվածքներից պրծել։
Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի սրա համար` հաջորդ մարդու բախտը կարող է իմ նման չբերել և նա պարզապես մահանա երեքհարկանի սառցաբեկորի հարվածից։
Գիտակցում եմ` եթե ապրեինք իրավական երկրում, ձեզ դատի կտայի, սակայն դա անիմաստ է։
Ուստի հարցս հետևյալն է ` ո՞վ պետք է մաքրի կկտուրների սառցաբեկորներն ու ինչո՞ւ չի մաքրում»,- գրել է նա: