Գտնվել է կապ COVID-19-ի և անքնության միջև
Վիետնամի Ֆենիկա համալսարանի հետազոտողները պարզել են, որ COVID-19-ը կարող է առաջացնել անքնություն և ընդհանուր առմամբ նվազեցնել քնի որակը։
Արդյունքները հրապարակվել են Frontiers in Public Health-ում:
Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1056 մարդ, ովքեր նախկինում ախտորոշվել են COVID-19-ով:
Նշվում է, որ հետազոտվողները երբեք չեն հայտնել անքնության կամ հոգեկան խանգարումների մասին, սակայն COVID-19-ով վարակվելուց հետո նշել են անքնության մասին: