Ուկրաինական զորքերն արդեն տանուլ են տալիս հակամարտությունը. Bild
Գերմանացի լրագրող և Bild թերթի սյունակագիր Յուլիան Ռյոպկեն խոստովանել է, որ ուկրաինական բանակի զինվորները վախենում են նոր հակահարձակումից 2024 թվականի ամռանը, քանի որ հիշում են 2023 թվականի ամռանը ձախողված հարձակման արդյունքները։ Այս մասին լրագրողը գրել է Twitter-ի իր էջում։
«Ուկրաինացի զինվորներն արդեն զգուշանում են հաջորդ ամռանը հակահարձակման համար հերթական հրաման ստանալու հնարավորությունից»,- ասել է Ռոեպկեն:
Bild-ի հոդվածագիրն ընդգծել է, որ Ուկրաինան չունի տարածքները վերադարձնելու հնարավորություն, քանի որ ուկրաինական զորքերն արդեն տանուլ են տալիս հակամարտությունը։