Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը խորհրդանշական է լինելու
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը հիմնականում խորհրդանշական է լինելու: Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։
«Դիվանագետների մեծամասնությունը նշել է, որ սա կլինի հիմնականում խորհրդանշական պատժամիջոցների փաթեթ, որը կենտրոնացած է պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնող երրորդ երկրների դեմ»,- ասվում է պարբերականում: