Լեհաստանը պատրաստվում է ռազմական ամենավատ սցենարներին. Լեհաստանի ՊՆ ղեկավար
Լեհաստանը լրջորեն է վերաբերվում ռազմական սպառնալիքներին աշխարհի տարբեր ծայրերում՝ չբացառելով Ռուսաստանի հարձակումները:
Այս մասին Super Express-ին տված հարցազրույցում ասել է երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես ամենալուրջն եմ վերաբերվում վատթարագույն սցենարներին»,- ասել է նա՝ պատասխանելով Լեհաստանի վրա հարձակման ռուսական հնարավոր նախապատրաստությունների մասին հարցին:
«Ես դիտարկում եմ բոլոր սցենարները, իսկ վատագույններին ամենալուրջն եմ վերաբերվում, դրանք դատարկ խոսքեր չեն»,- հավելել է նա։