Իսրայելի հետ կապ չունեցող ցանկացած նավ կարող է հանգիստ ընթանալ Կարմիր ծովով. Հութիների շարժման անդամ
Եմենի հութիների շարժումը մտադիր չէ արգելափակել Կարմիր ծովը և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցը, որը միացնում է Կարմիր ծովն ու Արաբական ծովի Ադենի ծոցը:
Այս մասին հայտարարել է շարժման գերագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ Հութին՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Նախ, Կարմիր ծովում արգելափակում չկա: Մենք թիրախավորում ենք միայն Իսրայելի հետ կապված նավերը, որոնք շարժվում են դեպի Իսրայելին պատկանող նավահանգիստներ: Եմենի զինված ուժերը շեշտում են, որ Իսրայելի հետ կապ չունեցող ցանկացած նավ կարող է հանգիստ ընթանալ: Եթե մենք ցանկանայինք դա անել, կլինեն այլ, ավելի պարզ միջոցներ, քան հրթիռներ արձակելը»,- ասել է նա: