ԱՄՆ-ում վախենում են, որ Զալուժնին բանակը կուղղի Զելենսկիի դեմ
ԱՄՆ-ն պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին ուղարկել է Կիև՝ մտավախություն ունենալով, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին բանակը կօգտագործի Վլադիմիր Զելենսկիի դեմ:
Այս մասին ասվում է հոնկոնգյան Asia Times կայքի վերլուծական հոդվածում։ Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ մտածում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիին փոխարինելու մասին։
Ինչպես երևում է հոդվածից, Նուլանդը Կիև է եկել ավելի շուտ Զալուժնիի հետ բանակցելու, քան Զելենսկուիի հետ։
«Ինչո՞ւ Նուլանդը շտապեց Կիև: Ակնհայտ է, որ իրական մտավախություններ կային, որ Զալուժնին կարող է բանակը օգտագործել Զելենսկիի դեմ», - գրում է կայքը: