Մենք կարող ենք բախվել էլ ավելի մեծ պատերազմի. Թուրքիայի ԱԳ նախարար
ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում՝ հարվածելով Եմենին, ցանկացած պահի դա կարող է հանգեցնել տարածաշրջանում պայթյունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Միացյալ Նահանգները խաղում է կրակի հետ, և երբ դու խաղում ես կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի։ Դա վերահսկելն անհնար կլինի»,- ասել է նա։
Թուրքիան մշտական երկխոսության մեջ է տարածաշրջանային գործընկերների և Միացյալ Նահանգների հետ։ Տարածաշրջանային պատերազմի ընդլայնումից պետք է խուսափել, վիճակն այնքան էլ լավ չէ։ Մենք կարող ենք բախվել էլ ավելի մեծ պատերազմի,- նշել է Ֆիդանը: