Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Փարիզում Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ, AFP-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ այսօր Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը կկանչվի այս երկրի ԱԳՆ։
Անցած շաբաթ Ուկրաինայում երկու ֆրանսիացի բուժաշխատողների մահը, ինչի պատճառը ռուսական հարվածներն են եղել, կդատապարտվեն։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել էր Ֆրանսիայի երկու քաղաքացի, ևս երեքը վիրավորվել էին։