Զելենսկին նշել է թե որքան տարածք է կորցրել Ուկրաինան
Այժմ Ուկրաինայի տարածքի 26%-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։
Այս մասին իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Երկու տարի անց կարևոր է, որ մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը։ Ազգային տարածքի մոտ 26 տոկոսը դեռ օկուպացված է, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի կարող էական առաջընթաց գրանցել։ Մենք նրանց կանգնեցրինք»,- ասել է նա։