Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. 2 քաղաքացի կա փլատակներում
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:
Ոստիկանությունից News.am-ին հայտնել են, որ ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։
Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն: