Մեքսիկայում հավատացյալներից մեկը քիչ է մնացել տապալեր Հռոմի պապին
Մեքսիկայում կաթոլիկ հավատացյալները ականատես են եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կատաղության եզակի նոպային: Պապի բարկությանը սահման չի եղել, երբ Մորելիա քաղաքի մարզադաշտում ելույթից հետո անհայտ մի երիտասարդ սկսել է քաշքշել իրեն և սելֆի անել: Այդ դեպքի պատճառով Հռոմի պապը քիչ է մնացել ընկնի իր դիմաց գտնվող հաշմանդամի սայլակով տղամարդու վրա, հաղորդում է dailymail.co.uk-ն:
Թիկնազորի շնորհիվ, Ֆրանցիսկոսին հաջողվել է մնալ ոտքի վրա: Նա համբուրել տղամարդու գլուխը, բայց չի թաքցրել իր վրդովմունքը: Նա կոչ է արել երիտասարդին ազատվել եսասիրությունից: